Դատական հայց՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

 

Հայցվոր Գևորգ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել իրեն զրպարտելու համար: Ուղիղ եթերի ընթացքում Թորոսյանը պատվաստումների դեմ ելույթ ունեցողներին անվանել է «շահադիտական նպատակներով մեր ազգաբնակչության առողջությունը վտանգի տակ դնողներ»:

Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ դա «օդից վերցված» դատական հայց է.«Մենք չենք պատրաստվում դա մեկնաբանել: Ժամանակը կգա և դատարանում մենք կներկայացնենք մեր փաստարկները»:

Քաղաքականություն

Պատահարներ