Զելենսկին հրահանգել է հեշտացնել Ուկրաինայի քաղաքացիության շնորհումը ռուսներին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարությանը հանձնարարել է օրինագիծ պատրաստել ռուսներին ուկրաինական քաղաքացիություն շնորհելու կարգի պարզեցման մասին: 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հրամանագրում, որը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում, նշվում է, որ խոսքն այն անձանց մասին է, որոնք «հետապնդման են ենթարկվել քաղաքական համոզմունքների պատճառով»: 

Հրամանագրի համաձայն՝ հեշտացված կարգը կտարածվի նաև արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, որոնք մասնակցել են «Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ապահովմանը»:  

Կառավարությունը պետք է առավել հեշտացնի ռուսների դիմումների դիտարկումների և որոշումներ կայացնելու ընթացակարգը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ