Երևան-Իջևան ավտոճանապարհին Mercedes C 200-ը գլխիվայր շրջվել և բռնկվել. կան տուժածներ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 12:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղից դեպի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան գլորվել է մոտակա ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Ե., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:11-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Դավիթ Բ.-ը (ծնված 1989 թ.) և Հովհաննես Կ.-ը (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ:

Քաղաքականություն

Պատահարներ