Վիսկիով կաշառվածները թույլ են տվել լուսանկարչին նկարել Մերիլին Մոնրոյի մերկ դին

Հայտնի է դարձել մահից հետո դիահերձարանում ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոյին մերկ լուսանկարելու փաստի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով  Fox News հեռուստաընկերության հեղինակած ֆիլմին: shantnews.am-ից տեղեկանում ենք, որ The Death of Merilyn Monroe (Մերլին Մոնրոյի մահը) խորագրով ֆիլմը ցուցադրվելու է օգոստոսի 18-ին:

Լուսանկարների գոյության մասին հեռուստաընկերությանը պատմել է դերասանուհուն նկարողի որդին:

Նա պատմել է, որ 1962 թվականին՝ Մոնրոյի մահից հետո, իր հորը հաջողվել է վիսկիի երկու շշով կաշառել դիահերձարանի աշխատակիցներին, մուտք գործել սենյակ ու Մոնրոյին մերկ լուսանկարել:

Նրա խոսքով՝ իր հայրը Մոնրոյի նման լուսանկարների 3 սկավառակ է ունեցել, որոնցից միայն մեկն է ի հայտ բերել։

Նրա հրապարակած լուսանկարներից մեկում պատկերված է Մոնրոյի ոտքի բութ մատին ամրացված պիտակը, մյուս նկարում երևում է Մոնրոյի դեմքը, որը նրա երկրպագուների մոտ շոկ է առաջացրել:

Լուսանկարիչը նկարները թաքցրել է հատուկ չհրկիզվող պահարանում: Նա մահացել է 1993 թվականին:

Քաղաքականություն

Պատահարներ