Երբ ասում եք, որ այն պիտի փակվի, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես, որպես (նախկին) ֆիզիկոս ու համոզելու արհեստին որոշակիորեն տիրապետող, կարող եմ շատերիդ համոզել, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, քանի որ բնապահպանական մեծ ու որոշակիերոն անկառավարելի ռիսկեր կան:

Բայց երբ ասեմ, թե դրա համար յուրաքանչյուրս որքա՞ն ենք տարեկան ավել վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց, ձեզանից թերևս քչերը կհամաձայնվեն ատոմակայանի փակվելուն:

Նույնը, Ամուլսարն է: Երբ ասում եք, որ այն պիտի փակվի, գոնե ասեք, թե որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում»:

Քաղաքականություն

Պատահարներ