Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. «Ամուլսարի» հարցով խորհրդակցություն է եղել. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետ Փաշինյան:

«Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը:

 

Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:

 

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա», - գրել է նա:

 

------

 

Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.

 

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն

Պատահարներ