Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարել «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը. 

«Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա, մտա` տեսա վարչապետն ու Սուրենը նստած կոֆե են խմում։ 
– Սուրեն ջան,-ասում եմ,- ախր դա իմ երազն էր, դու ստեղ ի՞նչ ես անում։ 
Ասում է. 
-Էդ երազի մեջ, ես կողքի սեղանին նստած էի, ուշադիր չես, Գարեգին ջան»: 
 

Քաղաքականություն

Պատահարներ