Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ երկու ատոմային սուզանավերից բալիստիկ հրթիռներ է արձակել: «Սինևա» և «Բուլավա» հրթիռներից մեկն արձակվել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի բևեռային շրջանից, մյուսը՝ Բարենցի ծովից:

Հեղուկ վառելիքով «Սինևա» միջմայրցամաքային հրթիռն արձակվել է «Տուլա» սուզանավից, իսկ պինդ հեղուկով նորագույն «Բուլավա» հրթիռը՝ «Յուրի Դոլգորուկի» սուզանավից:

Հրթիռներն ուղղված են Արխանգելսկից հյուսիս և հեռավոր Կամչատկա թերակղզում գտնվող ռազմական փորձադաշտերի թիրախներին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ հրթիռներն արձակվել են մարտական պատրաստվածության պլանի շրջանակներում:

Քաղաքականություն

Պատահարներ