Բալասանյանը հայտնել է, թե ինչու չի ներկայացել ՀՔԾ հարցաքննության

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում Բալասանյանի անունից ասվում է, թե ինչու նա չի ներկայացել ՀՔԾ հարցաքննության և թե ինչ տեղեկություններ ունի  2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների մասին։

Բալասանյանն այդ նամակում բացատրել է, որ չէր կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև ծանուցումը ստացել է նշված ժամկետից հետո։ Ավելին, նա մտադիր չէ հետագայում էլ ներկայանալ հարցաքննության, որովհետև զբաղված է լինելու իր խոսքերով՝ առօրյա կարևոր խնդիրների լուծմամբ։

Պաշտոնաթող գեներալը նաև տեղեկացրել է, որ ենթադրում է՝ իրեն հարցաքննության են կանչել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները պարզելու համար, իսկ դրա պատրվակ ծառայել է իր՝ վերջերս տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել մարդկանց վրա կրակելու կազմակերպիչ։

Իր նամակում Բալասանյանը բացատրել է, որ այդ տեղեկությունները պարզել է բոլորովին վերջերս համացանցում հայտնված տեսանյութերից, և քանի որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում չի եղել, ապա ավելացնելու ոչինչ, որևէ նոր բացահայտում չի կարող անել։ Բալասանյանի նամակում նշվում է, որ նա կցել է նաև այն տեսանյութերը, որոնց հղում է արել մեղադրական իր խոսքերում։

Նամակի բովանդակությանը ծանոթացեք ստորև․

Քաղաքականություն

Պատահարներ