Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի կառավարությունն այսօր առավոտյան ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Ինչպես հայտնում է «Կիոդո» գործակալությունը՝ երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է ընդունել: «Պատճառը Աբեի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո և հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչեւ 10 տոկոս բարձրացնելուց առաջ», - հայտնում է գործակալությունը:

Քաղաքականություն

Պատահարներ