Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը

Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը, գրում է ria.ru-ն՝ կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգանի հայտարարությանը հղումով:

 

Նոր կառավարությունում իրենց պաշտոնին են մնացել միայն երկու քաղաքական գործիչներ՝ գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն:

 

ԱԳ նախարար Տարո Կոնոն դարձել է պաշտպանության  նախարար, իսկ վերջինիս տեղը զբաղեցրել է տնտեսության վերականգնման հարցերով ներկայիս նախարար Տոսիմիցու Մոտեգին:

 

Նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ զբաղեցրած երկու անձինք նույնպես պաշտոն են ստացել կառավարությունում, որոնք են՝ աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն և արտաքին գործերի նախարար Սանաե Տակաիտին:

Նախկին վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի որդին՝ 38-ամյա Սինձիրոն, դարձել է երկրի հետպատերազմյան պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, որ ընդգրկվել է նախարարների կաբինետի կազմում: Ըստ կանխատեսումենրի՝ ապագայում նա կկարողանա հավակնել վարչապետի պաշտոնին։

 

Բացի այդ, կառավարության կազմից դուրս Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Սիգեռու Կիտամուրան:

Նոր կառավարության միջին տարիքը կազմել է 61,5 տարի։

Չորեքշաբթի երեկոյան նոր կառավարությունը կանցնի երկրի կայսեր հաստատման արարողությանը, որից հետո կառավարությունը կհամարվի պաշտոնապես ձևավորված:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի առավոտյան ամբողջ կազմով հրաժարական էր տվել:

 

Պատճառը, ըստ հաղորդման, կառավարության կազմի ծրագրված փոփոխությունն է եղել հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո, ինչպես նաև հոկտեմբերին սպառողական հարկի մինչև 10 տոկոս բարձրացումը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ