Հայտնի է Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողի մահվան պատճառը

Ռուսական լրատվականները հայտնում ենք, որ նախօրեին Գյումրիում ռուս պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինի մահվան պատճառը եղել է փայծաղի պատռվածքը։ Այդ վնասվածքը զինծառայողը ստացել է օրեր առաջ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։

 

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ռուսական 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար», – ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են ShantNews.am-ին։

Ավելի վաղ հայտնել էր 23-ամյա զինծառայողի մահվան մասին։ Այն ժամանակ հայտնի էր, որ զինծառայողը վատ ինքնազգացողության պատճառով երեկ աշխատանքից շուտ է տուն եկել: Դրանից հետո էլ տանը հանկարծամահ է եղել:

 

Նշենք, որ պատահարի մասին հայտնի էր մինչ այս։ Զինծառայողը վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլով՝ ընկել էր նրա վրայից։ Վթարից հետո նա չէր դիմել բուժօգնության։ Սակայն ինչպես պարզվել է դիահերձման ժամանակ՝ նրա վնասվածքները լուրջ են եղել։ Փայծաղի պատռվածքի պատճառով նրա մոտ սկսվել է ներքին արյունահոսություն, ինչի պատճառով էլ նա մահացել է։

Քաղաքականություն

Պատահարներ