«Կրթությունից` աշխատանք» ծրագիրը մեկնարկել է

Այսօր` սեպտեմբերի 11-ին, մեկնարկել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը, որի նպատակն է տվյալների և վերլուծությունների վրա հիմնված էկոհամակրգ ստեղծել, որտեղ աշխատաշուկան կհամագործակցի կրթության ոլորտի հետ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու մեծաքանակ տվյալների վրա հիմնված վերլուծությունները:

 

Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագրեր են կնքվելու Ամերիկայի Միացյալ նահանգների և Միացյալ Թագավորության ընկերությունների հետ:

 

Կազմակերպիչները հույս ունեն, որ կկարողանան կանխատեսել, թե որոնք են լինելու ամենապահանջված մասնագիտությունները առաջիկա 5-7 տարում: Ծրագիրն իրականցվում է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից և ֆինանսավորվում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։

 

Ծրագրի մեկնարկին ներկա է եղել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլք:

Քաղաքականություն

Պատահարներ