Հայաստանից 9 մարզիկ` ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

 

Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնի 9 մարզիկ: Տղամարդկանց հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով՝ Անդրանիկ Կարապետյան (81կգ), Հակոբ Մկրտչյան (89կգ), Դավիթ Հովհաննիսյան (89կգ), Սամվել Գասպարյան (102կգ), Սիմոն Մարտիրոսյան (109կգ), Գոռ Մինասյան (+109կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109կգ):

 

Կանանց պայքարում ընդգրկված են Իզաբելլա Յայլյանը (59կգ) և Տաթև Հակոբյանը (87կգ): Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

Քաղաքականություն

Պատահարներ