Հեռանալուց առաջ Օսիպյանը մի շարք անձանց զենք է նվիրել. ArmDaily.am

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ հեռանալուց առաջ համակարգում հասցրել է մի շարք նշանակումներ անել, ամենայն հավանականությամբ այն մարդկանց ում խոստացել էր պաշտոն կամ արդեն պայմանավորվել էր: ArmDaily.am-ի տեղեկություններով՝  Օսիպյանը կատարել է մոտավորապես 40 հրաման է ստորագրել՝ մասնավորապես նշանակել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանման (ՄՌՈՒ) նոր ղեկավար, ՃՈ-ում կատարել է մոտավորապես 10 տարբեր աստիճանի պաշտոնյաների նշանակումներ և այլ համակարգային փոփոխություններ: Բացի այդ Վալերիյ Օսիպյանն ազատել է աշխատանքից ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ ՀՀ ՌԴ ՆԳՆ-ում: Լրատվականի տեղեկություններով Օսիպյանը նաև զենքեր է նվիրել համակարգում աշխատող բազմաթիվ աշխատակիցների:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ