Օրվա լրահոս

Թուրքիան զրահամեքենաներ է կուտակում թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է այդ զրահամեքենաներն օգտագործվեն թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունների ժամանակ։

 

Ըստ թուրքական աղբյուրի՝ սա նաև նախանշան է, որ Թուրքիան կարող է Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, գրում է ermenihaber-ը: 

 

Հիշեցվում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների շուրջ թուրք-ամերիկյան հակասությունները հարթելու նպատակով Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Աչքաքալե անցակետում ստեղծվել էր անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն։

Վերջին նորություններ