Ամերիկան պատրաստ է բարեկամությանը բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն ձգտում են խաղաղության. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապագան պատկանում է ոչ թե գլոբալիզմի գաղափարախոսությանը, այլ երկրների ինքնիշխանության և անկախության պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը: Այս մասին Թրամփը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, գրում է Արցախպրեսը: 

 

«Եթե դուք ազատություն եք ուզում, հպարտացեք ձեր երկրով, եթե դուք ժողովրդավարություն եք ուզում, պահպանեք ձեր ինքնիշխանությունը, եւ եթե դուք խաղաղություն եք ուզում, սիրեք ձեր երկիրը: Իմաստուն առաջնորդները միշտ առաջին տեղում են դասում իրենց երկրի և ժողովրդի բարօրությունը: Ապագան պատկանում է ոչ թե գլոբալիստներին, այլ հայրենասերներին, այն պատկանում է ինքնիշխան և անկախ երկրներին, որոնք պաշտպանում են իրենց քաղաքացիներին, հարգում են իրենց հարևաններին և այն տարբերությունները, որոնք յուրաքանչյուր երկիր հատուկ և եզակի են դարձնում»,- հայտարարել է նա:

 

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում համընդհանուր քաղաքական դեբատների ժամանակ խոսելով իր երկրի դիրքորոշման մասին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել «անվերջ պատերազմների» քաղաքականությունն ու ձգտում է մրցակցության փոխարեն գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ:

 

«Ամերիկան պատրաստ է բարեկամությանը բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն ձգտում են խաղաղությանն ու հարգանքին: ԱՄՆ-ի մտերիմ բարեկամներից շատերը նրա երբեմնի թշնամիներից են: ԱՄՆ-ը երբեք չի հավատացել, որ կան մշտական թշնամիներ: Մենք ցանկանում ենք գործընկերներ ունենալ, այլ ոչ թե թշնամիներ: Ամերիկան գիտի, որ բոլորը կարող են պատերազմ սկսել, սակայն ամենախիզախներն են ունակ ընտրելու խաղաղությունը»,- ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ