Ծանրամարտի հավաքականը Երևան կժամանի մեկ օր ուշացումով

«Հենց նոր տեղեկացանք, որ մեր ծանրորդները Պատայայից Կիև ժամանել են փոքր ուշացումով ու այսօր չեն հասցրել վերադառնալ հայրենիք: Թիմը Հայաստան կվերադառնա առաջին հարմար չվերթով:

 

Ժամանման ժամի վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։

Ըստ նախնական տվյալների մեր ծանրորդները ժամանելու էին 23:30-ին: ՀԱՕԿ-ից  հայտնում են, որ մեր ծանրորդները հայրենիք կվերադառնան հոկտեմբերի 1-ին, ժամը 02։50-ին՝ Ստամբուլ-Երևան չվերթով։

Քաղաքականություն

Պատահարներ