
Բրազիլիայի առաջնության խաղում մեղուները հարձակվել են Դանի Ալվեսի վրա (տեսանյութ)
06.10.2019 18:08
«Սան Պաուլուի» և «Ֆորտալեզայի» միջև ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության խաղում մեղուները հանկարծակի հայտնվել են անկյունային դրոշակի վրա: Armsport-ը հղում անելով lobo Esporte-ին հայտնում է, որ միջատների հարձակումից տուժել է «Սան Պաուլուի» պաշտպան Դանի Ալվեսը՝ մեղուն խայթել է նրան անկյունայինի իրացման ժամանակ:
Դրոշակը որոշել են փոխարինել, այդ առաքելությանը համարձակվել է «Ֆորտալեզայի» խաղացող Ջեքսոնը։ Նա մեղուներից պաշտպանվել է մարզաշապիկով և դրոշակը նետել դաշտից դուրս։
Jackson 5: desarma, marca, cabeceia, chuta e tira as abelhas de campo; acompanhe São Paulo x Fortaleza ➡️ https://t.co/PeXCKSWyYa pic.twitter.com/zRiJXIpLYi
— globoesportecom (@globoesportecom) 5 октября 2019 г.