Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու համար:

Այս մասին Aurora News-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Ընթացիկ բուժզննում է»- նկատեց տիկին Նավիկյանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին:  Երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:

Քաղաքականություն

Պատահարներ