Ամենահզոր թայֆունն է մոտենում Ճապոնիային. զոհ և տուժածներ

Ճապոնիային է մոտենում վերջին 60 տարվա ամենահզոր թայֆունը՝ «Հագիբիսը», որն ուժգնությամբ ու հասցրած վնասով կարող է գերազանցել «Իդա» փոթորկին, որը երկրին հարվածել էր 1958 թվականին՝ խլելով 1200 մարդու կյանք։ Այս մասին հայտարարել է Ճապնոիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության ներկայացուցիչ Յասուսի Կաձիհարան, փոխանցում է RIA Novosti-ն։ 


Տիբա պրեֆեկտուրայում ավելի քան 770 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Հաղորդվում է 1 զոհի և 6 տուժածի մասին։ Նախատեսված է 1․7 մլն մարդու տարհանում։ Ավիաընկերությունները չեղարկել են մոտ 2000 չվերթ։ 

Թայֆունը ճապոնական արշիպելագի ուղղությամբ է շարժվում հարավ-արևելքից։ Տոկիոյում արդեն փակվել են ռեստորանները, դեղատներն ու խանութները։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ