Նաղդալյանն անդրադարձել է հայ լրագրողների՝ Վրաստան մուտքն արգելելու դեպքին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է Վրաստանի տարածք Հայաստանի լրագրողների մուտքի արգելքի մասին: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ ներկայացրեց epress կայքի լրագրողներին Վրաստան մուտք գործել թույլ չտալու դեպքից:   

 

«Խնդրի մասին տեղյակ ենք: Վրաստանում մեր դեսպանատունն անմիջապես կապ է հաստատել վրաց մեր գործընկերների հետ: 

Խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են Վրաստանի ԱԳՆ: Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը: Երբ դա լինի, Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասաց Աննա Նաղդալյանը:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հոկտեմբերի 11-ին ավելի քան 4 ժամ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան:

Քաղաքականություն

Պատահարներ