Ոստիկանները հանդերից երիտասարդների են բերման ենթարկել` թմրամիջոց օգտագործելու կասկածանքով (տեսանյութ)

Հոկտեմբերի 16-ին և 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալները «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ իրացնելով, հիշյալ քրեակատարողական հիմնարկի մոտակայքում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մեքենաներով հանդերց բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։ 

 

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգվածներ։ Ավտոմեքենաներից մեկի զննությամբ էլ հայտնաբերվել են դարձյալ դեղնականաչավուն մանրացված-չորացված տարբեր քաշերով զանգվածներ։ Դրանք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ 

 

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ