Հրդեհների մեծ թվով դեպքեր են գրանցվել Հանրապետությունում

Հոկտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես`

 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, 700 քմ, 

 

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ մոտ 3000 քմ, Նարեկ գյուղում՝ 3 հա,

 

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում՝ մոտ 5000 քմ,

 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ,Նոր Արտամետ գյուղում՝ 1500 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 2 հա, 

 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 500 քմ, 1000 քմ, 1 հա, 200 քմ:

 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Քաղաքականություն

Պատահարներ