Թրյուդոն հաղթանակ տարավ․ նրա խոստումը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարող ձեւավորել մեծամասնության կուսակցություն։ Այս մասին տեղեկացնում է ազգային Ընտրական հանձնաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

 

«Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը: Նրանք մերժեցին ծախսերի կրճատումն ու կոշտ խնայողությունները և քվեարկեցին առաջադիմական օրակարգի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ վճռական գործողությունների օգտին։ Մենք ավելի կբարելավենք կյանքի որակը, կպայքարենք կլիմայական փոփոխությունների դեմ, զենքերը կվերացնենք մեր փողոցներից»,- հայտարարել է Թրյուդոն՝ ելույթ ունենալով Մոնրեալում իր կուսակցության հաղթանակից հետո:

 

Նշենք, որ ըստ տվյալների՝ լիբերալները հաղթել են 338 ընտրատարածքներից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը։ Կանադայի Պահպանողական կուսակցությունը ստացել է աջակցություն 120 ընտրատարածքներում։ Երրորդ տեղում «Քվեբեքյան դաշինքն» է, որը հաղթել է 32 ընտրատարածքներում (8,7 տոկոս)։ Նրանց հաջորդում են Նոր դեմոկրատական կուսակցությունը (24 ընտրատարածք, 1,5 տոկոս), Կանադայի «կանաչների» կուսակցությունը (3 ընտրատարածք, 6,1 տոկոս)։ Կանադայի Ժողովրդական կուսակցությունը ընտրությունների արդյունքներով զրկվել է միակ մանդատից, որը ստացել է անկախ թեկնածուն։

Քաղաքականություն

Պատահարներ