ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 200, 300, գուցե ավել հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է․ վարչապետ

Քննարկվում է տարբերակ, որ պարգևատրումները լինեն ոչ թե ավտոմատ, այլ հայեցողական, որ նախարարները կարողանան լավ աշխատողին խրախուսել, վատ աշխատողին չխրախուսել: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«20 տոկոս տարվա արդյունքներով մենք կապահովենք պետբյուջեի եկամուտների աճ, հունվարի 1-ից թոշակները կբարձրանան, զինվորականների աշխատավարձը ևս, կոնկրետ թիվը չեմ ասի, բայց 200, 300, գուցե ավել հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը, քանի որ նոր հարկային օրենսգրքով 150 հազարից ավել ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը հունվարի 1-ից ավելանալու է, բայց դա լինելու է հարկային փոփոխությունների հաշվին»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ