Էրդողանը հազարավոր փախստականներով Է սպառնացել Եվրոպային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին սպառնացել Է Եվրոպայի երկրներին՝ բացել սահմանը եւ բաց թողնել սիրիացի փախստականներին։


«Երբ ես խոսում եմ այն մասին, որ կբացեմ դռները, նրանց (Եվրոպային) ուղղակի համակում Է վրդովմունքը: Մի տաքացեք, կգա ժամանակը՝ մենք այդ դռները կբացենք: Դուք Էլ սկսեք զբաղվել հարյուր հազարավոր փախստականներով»,-հայտարարել Է նա հոկտեմբերի 24-ին Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն

Պատահարներ