Պետական գործակալությունները` Թրամփի հրահանգով, կհրաժարվեն հեղինակավոր թերթերից

Սպիտակ տունը որոշել է պետական բոլոր գործակալություններին ուղարկել հրահանգ՝ հրաժարվել NY Times և Washington Post թերթերի բաժանորդագրությունից։ ԱՄՆ նախագահի խոսնակը հայտարարել է, որ դա արվում է «հարկատուների միջոցները խնայելու» նպատակով։ 

«Խնայվելու են հարկատուների վճարած հարյուր հազարավոր դոլարներ»,- ասել է Ստեֆանի Գրիշեմը։ 

Հատկանշական է, որ հատկապես այս երկու լրատվամիջոցների դեպքում է եղել որոշումը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջինին անվանել էր «կեղծ լուրեր» («fake news» հայտնի կլիշեն) և հայտարարել էր, որ չի ուզում է տեսնել այդ թերթերը Սպիտակ տանը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ