Շախմատի հավաքականների հաջորդ մրցակիցները Ռուսաստանը և Վրաստանն են

Հայաստանի  շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը գիտեն հաջորդ մրցակիցներին Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բաթումում ընթացող Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը կխաղա ֆավորիտներից մեկի՝ Ռուսաստանի թիմի դեմ: Կանանց մրցակիցները Վրաստանի ներկայացուցիչներն են:

 

Այժմ տղամարդկանց թիմը 4 առաջատաներից մեկն է: 7-ական միավոր ունեն նաև Ուկրաինայի, Ռուսաստանի և Անգլիայի ընտրանիները: Կանայք 5-րդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը 8 միավորով Ռուսասանն է:

Քաղաքականություն

Պատահարներ