Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Նա նաև նշել է, որ ուղևորվում է նախագահական պալատ՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու նախագահ Միշել Աունին։ 

Այս մասին Սաադ Հարիրին հայտարարել է լիբանանյան  al-Mayadeen հեռուստաալիքի եթերում: 

Լիբանանում արդեն 2 շաբաթ է` շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները բողոքում են երկրում ստեղծված տնտեսական վիճակից և պահանջում վարչապետի հրաժարականը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ