Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Վայոց ձորում․ տղամարդը փորձել է նռնակ պայթեցնել

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Ջերմուկ քաղաքի բնակիչ, 62-ամյա Գևորգ Բաղդասարյանը փորձել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 22 շենքի 3-րդ մուտքի դիմաց նռնակ պայթեցնել։ նրան կարողացել է վնասազերծել այդ շենքի բնակիչ Արամ Բաբայանը: 

 

Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են. «Լավ ա, ոստիկանության ծառայողը, իր կյանքը վտանգելով, կարողացավ վնասազերծել Գ. Բաղդասարյանին և եթե նռնակը գործի դներ, ապա պայթյունն անխուսափելի էր»: Հավաքվածներն ասում էին նաև, որ Գ. Բաղդասարյանն ու Ա. Բաբայանը բարեկամներ են: Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: 

Քաղաքականություն

Պատահարներ