Մասիս քաղաքում երիտասարդների են դանակահարել

Հիվանդանոց տեղափոխված 17 և 18 տարեկան երիտասարդների վնասվածքները բժիշկներն ախտորոշել են կտրած-ծակած։ 

 

Մասիս քաղաքում երիտասարդներ են դանակահարվել։ 
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ գիշեր` հոկտեմբերի 29–ին։ 


Հիվանդանոց տեղափոխված 17 և 18 տարեկան տղաների վնասվածքները բժիշկներն ախտորոշել են կտրած-ծակած։  Նրանցից ավագը դանակի հարվածը ստացել է կրծքավանդակի շրջանում։ 

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք Մասիս քաղաքի բնակիչներ են և չի բացառվում, որ դանակահարվել են հենց Մասիսում։ Այս և այլ հարցերի պատասխանները կտան իրավապահները, որոնք տղաների հոսպիտալացվելուց հետո եկել են հիվանդանոց՝ պարզելու կատարվածի հանգամանքները։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ