Փոխհրաձգություն հայերի միջև Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի արվարձանում՝ Հյուսիսային Հոլիվուդում, փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղական Royal Fresh շուկայի սեփականատիրոջ և նրանից գումար շորթող հանցախմբի ներկայացուցիչների միջև: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:  Մի քանի շաբաթ շարունակ էթնիկ հայերից կազմված խմբավորման անդամները գործարարից 100 հազար դոլար գումար էին շորթում՝ նրա խանութի վրա գրելով «գումարը վճարիր»:

Այն բանից հետո, երբ շուկայի աշխատակիցները գրառումը վերացրեցին, վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, բանդայի անդամները կրկին ժամանեցին շուկա: Նրա սեփականատերը, ով նույնպես հայ է, բանդայի անդամներին դիմավորեց զենքը ձեռքին և նրանց տեսնելուն պես՝ կրակ բացեց:

«Շուկայի սեփականատիրոջ մոտ երկու զենք կար: Նա և բանդայի անդամները տասնյակ կրակոցներ արձակեցին, որոնք մի քանի մեքենա վնասեցին»,- տեղեկացնում է Los Angeles Times-ը:

Փոխհրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է վիրավորվել: Ականատեսների վկայությամբ՝ խմբավորման անդամներից մեկը կաղալով փախչում էր։

 

Քաղաքականություն

Պատահարներ