Համակարգում աշխատավարձի բարձրացում գրեթե չի եղել. Ցոլակյան

ԱԻՆ-ում համալրման պրոցեսն անընդհատ է. որոշ աշխատակիցներ դուրս են գալիս, որոշներն ընդունվում են։ Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը, երբ քաղաքացիների ընդունելության օր է լինում, 20 մարդուց 15-ը գալիս է աշխատանք խնդրելու հարցով, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիներից շատերն արդեն իսկ անցել են աշխատանքի։

Հարցին՝ աշխատավարձի բարձրացումներ ԱԻՆ-ում սպասվո՞ւմ են, Ֆելիքս Ցոլակյանը բացասական պատասխան տվեց։

«Ամեն ամիս աշխատավարձ չենք բարձրացնելու։ Սա եղել է, լավ է։ Համակարգում աշխատավարձի բարձրացում գրեթե չի եղել», - նշեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ