ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրդերը քարեր են նետել թուրքական ու ռուսական զրահապատ մեքենաների վրա

Սիրիայի հյուսիսային շրջաններում շարունակվում է ռուս-թուրքական համաձայնագրով նախատեսվող պարեկապահակային ծառայությունը։  

Պարեկապահակային ծառայության  առաջին փուլը տեղի էր ունեցել  նոյեմբերի 1-ին՝ Սիրիայի Քամիշլի  և Ռասուլայն քաղաքների միջև ընկած տարածքում, հայտնում է ermenihaber-ը։ 

Նոյեմբերի 5-ին մեկնարկած պարեկության երկրորդ փուլի ընթացքում արտառոց միջադեպ է գրանցվել:

Սիրիայի Քոբանի քաղաքի քուրդ բնակիչները քարեր են նետել բնակելի վայրերով անցնող պարեկապահակային ծառայություն իրականացնող Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի զրահապատ մեքենաների ուղղությամբ։ Սոցցանցերում տարածված քարկոծման տեսանյութը ստորև.

 

Քաղաքականություն

Պատահարներ