Տղամարդը` քահանայի հորդորով, եկեղեցուց դուրս է բերել սրբապատկերներ, աստվածաշնչեր և նետել հարակից ձորակը

Այսօր՝ նոյեմբերի 6-ին,  SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստացել, որ  այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, քաղաքացիները հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, աստվածաշնչեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված:

 

Կայքի փոխանցմամբ, այդ բոլոր իրերը եղել են եկեղեցու ներսում դրված: Թե ով և ինչ պայմաններում է այդ քայլին դիմել, կպարզեն  ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները:

 

Մինչ եկեղեցու այցելուները քննարկել են այդ հարցը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով մի տղամարդ ու մի կին այցելեցին նշված վայր և տղամարդը հայտնեց, որ այդ ամենը իրենք են արել՝ քահանայի հանձնարարականով, քանի որ քահանայի ասելով՝ այդ ամենը «բռակ բաներ են»:

 

Տղամարդը նաև ասել էր, որ իրենք ոչ թե թափել են, այլ «ակուռատնի» այդ ամենը եկեղեցուց դուրս են բերել ու դասավորել ձորում:

Քաղաքականություն

Պատահարներ