Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Այսօրվա  ճեպազրույցում հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 10-11–ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Երևան։ ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,–ասել է Զախարովան։

 

Նրա խոսքով` այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

 

Քաղաքականություն

Պատահարներ