Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան Աբրահամ Գասպարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Աբրահամ Գասպարյանը՝ հայտնելով, որ դիմումը ներկայացրել է այսօր առավոտյան: 

Ազատման պատճառների մասին լրագրողը չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ասելով, որ օրվա ընթացքում ֆեյսբուքյան իր էջում կանդրադառնա դրանց: Աբրահամ Գասպարյանը դեռ չի որոշել, թե որտեղ կաշխատի: «Տարբեր առաջարկներ եմ ստացել, բայց դեռ ոչ մի բան չեմ որոշել: Մի քանի օրը կանցնի, դրա մասին եւս կխոսեմ»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ