Մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման հարց չի քննարկվելու. Մհեր Գրիգորյան

Ձմռան ամիսներին գազի գինը չի թանկանա, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ 2020 թվականին սպառողների համար գազի գնի բարձրացման հավանականության վերաբերյալ։ 

«Գազի գնի շուրջ բանակցություններն ընթացել են, ընթանում են և ընթանալու են, դա լրիվ նորմալ պրոցես է: Այո՛, միշտ պիտի բանակցենք այդ հարցի շուրջ: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել, ձմեռային ամսիներին գազը չի թանկանա, մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման հարց չի քննարկվելու», - ասաց փոխվարչապետը:

 

Քաղաքականություն

Պատահարներ