ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես էդ Մելինեին չգիտեի, իրան պարգևատրել եմ․ Վարդան Ղուկասյանը դժգոհում է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ միասեռականների կողմից երեխայի որդեգրումն արգելելու մասին օրենսդրական մերժված նախաձեռնությանը:

 

«Ես էդ «լատենտ»-ը չեմ հասկանում: Ես գիտեմ, որ մարդը պիտի ընտանիք ունենա, երեխա ունենա, կատու չպահի, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի, չեմ էլ ուզում դրանց անդրադառնամ, ինձ նայեք, դրանց նայեք»,- ասաց նա:

 

Ղուկասյանը խոստացավ ավելի ուշ այս թեմայով առանձին անեկդոտ պատմել տղաներին:

 

«Էսօր Եվրոպան կործանվում է, որովհետև երեխա չեն ունենում: Ազգը վերանալու է, դուք էդ խուլիգաններին ինչի՞ եք բերել, մեզ վրա գցել»,- հարց ուղղեց նա:

Ղուկասյանը անդրադարձավ նաև վերջերս քննարկվող «Մել»  ֆիլմի ստեղծմանը և այն փաստին, որ ԿԳՄՍՆ-ն տրամադրել է  20 մլն դրամ։

 

«Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք, դա չի նշանակում, որ մեկը եթե Եվրոպայի չեմպիոն է եղել, իր վատ, խայտառակ ապրելակերպը, որ հավանաբար Գյումրիում տեղ չի ունեցել, դրա համար թողել-գնացել է Գյումրիից, որովհետև մարդիկ այնտեղ ուրիշ ձև են ապրում, թողել-գնացել է, դրա համար 20 մլն դրամ տա՞ն»-, ասաց Ղուկասյանը։

 

Նա նշեց՝ պետք է ֆիլմեր նկարել Անդրանիկ Զորավարի, Վարդան Մամիկոնյանի, մեր սրբերի մասին:

«Էս ո՞ւմ համար եք գումար տալիս»,- ասաց նա:

Ղուկասյանը նաև անդրադարձավ Պապ թագավորի կերպարին:

 

«Պապ թագավորը գալուբոյ է եղել, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի մեջից, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպար, թողնում եք Աբգար թագավորին, Տիգրան Մեծին, Աշոտ Բարեպաշտին, դրանց թողել եք, ընկել եք էն սատանեքի հետևից»,- նշեց պատգամավորը:

 

«Ես էդ Մելինեին չգիտեի, որ էդպիսի բան է ունեցել, ես իրան պարգևատրել եմ, նվերներ եմ ունեցել, բայց չգիտեի, որ էդպիսի ցանկություն է ունեցել»:

 

Տեսանյութը՝ Shantnews.am-ի։ 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ