ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցոլակյանը շրջայց է կատարել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը շրջայց է կատարել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որտեղ ծանոթացել է ակադեմիայի տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: 

 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ակադեմիայի գրադարանում ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը նախարար Ցոլակյանին ներկայացրել է արտակարգ իրավիճակների բնագավառի վերաբերյալ ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որն անընդհատ թարմացվում և լրացվում է ոլորտի վերաբերյալ նորանոր գրքերով:

 

 Նախարար Ցոլակյանի հաջորդ շրջայցն Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատում էր: Ջոկատի տեխնիկական հագեցվածության, անձնակազմի և ծառայության կազմակերպման վերաբերյալ զեկուցել է Ավանի ՀՓՋ պետ, փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյանը: Ֆելիքս Ցոլակյանը զրուցել է ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ