ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանությունից րոպեներ առաջ

Ռուսական Mash Telegram-ալիքը տեսանյութ է հրապարակել հայ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Դեպքը կատարվել էր Մոսկվայի Նախիմովսկի պողոտայի իր տան մոտ:

 

Կադրերում երևում է, թե ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով վեր մոտենում իր տանը, որտեղ մարդասպանն արդեն մի քանի ժամ սպասում էր նրան:

 

Ըստ Telegram-ալիքի՝ Աշոտ Բոլյանին սպանել են՝ նշան բռնելով գլխին այն բանից հետո, երբ կայանել է մեքենան: Նշվում է, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մի քանի կրակոց է արձակվել, որոնցից մեկը ճակատագրական է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ