Լոռու մարզում թալանել են «Տաշիր Սամվել»-ի եղբոր` պագամավոր Կարեն Կարապետյանի բնակարանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը և հայտնել, որ նոյեմբերի 10-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 16։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը հրել-բացելու միջոցով մտել են Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այնտեղից հափշտակել տարբեր իրեր, այդ թվում՝ «Չերչիլ» տեսակի12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող, «Տիգր» տեսակի 7.62/54 մմ տրամաչափի որսորդական ակոսափող և «Սայգա» տեսակի 7.62/39 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացաններ։ 

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Վանյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Հ. Պետրոսյանը։

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Ազգաին ժողովի նախկին պատգամավոր, գործարար, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր Սամվել» մականվամբ Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, իսկ հրացաններն էլ պատկանում են Կ. Կարապետյանի 36-ամյա տղային՝ Վահե Կարապետյանին։ 

Քաղաքականություն

Պատահարներ