Մեծ Բրիտանիայի Բոլթոն քաղաքում ուսանողական հանրակացարան է այրվել
Պատահարներ

Մեծ Բրիտանիայի արևմտյան Բոլթոն քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է The Telegraph-ը:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել 25 հրշեջ մեքենա: Շենքից տարհանվել են բոլորը:

Մոտակայքում ապրող մարդկանց խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և հնարավորության դեպքում չմոտենալ դեպքի վայրին:

 

Տուժածների մասին չկան տեղեկություններ:

Քաղաքականություն

Պատահարներ