ՏԵՍԱՆՅՈՒԹ. 83-ամյա ծերունին Նիկոլ Փաշինյանին ավանդների մասին հարցրեց. վարչապետը կեսկատակ պատասխան է տվել

Կոտայքի մարզի Զորավան համայնքում այսօր` նոյեմբերի 17-ին,  83-ամյա ծերունին ավանդների հարցով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե երբ են դրանք վճարելու:

«18 թոռ ունեմ` 11 տղա, 7 աղջիկ, 300 հատ ծոռ ունեմ: Հմի օր կերթամ թոռի տունը կըսեն` պապի փող տուր, ես էլ ըսեմ, երբ որ խնայդրամարկղի փողը բերեցին, կտամ: Էնի կըսե` բռիլիանտ պետք է առնեմ, էնի` մատնիք: Հիմա շատ եմ խնդրում»,- վարչապետին դիմեց զորականցի ծերունին:

Փաշինյանն կեսկատակ պատասխան տվեց` ասելով, որ թոռները պապին տեսնելով, ոչ թե պետք է գումար խնդրեն, այլ նրա առողջությամբ հետաքրքրվեն:

«Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ, իրանց ամուսինները թող աշխատեն, իրանք էլ թող աշխատեն: Իսկ էդ ավանդների հարցը շատ բարդ հարց է, հիմա ինչ-որ ձեւով վերադարձվում է: Մենք դրա մասին էլ ենք մտածում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետին հուշեցին, որ հաջորդ տարի անպայման կստանա, Փաշինյանն էլ հավելեց, որ անհատական չի կարող հարցը լուծել, սակայն կաշխատեն հարցն արագ լուծել:

Նշենք, որ Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքում Փաշինյանը ծանոթանում էր մանկապարտեզ-արվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, որը նույնպես իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

 

Հարցուպատասխանը՝ 17:35 րոպեից

Քաղաքականություն

Պատահարներ