Հայաստան-Իտալիա խաղից հետո մարզական կայքերը ֆուտբոլային հանդիպումների ռեկորդային հաշիվներն են վերհիշել

Հայաստանի հավաքականի 1-9 հաշվով կրած պարտությունից հետո այսօր շատ մարզական կայքեր պատմության էջերն էին փորփրում ու փորձում վերհիշել ֆուտբոլային խաղերի խոշոր ու ռեկորդային հաշիվները:

 

Պարզվում է` աշխարհում պաշտոնական խաղերի ժամանակ ամենամեծ հաշիվը գրանցվել է Մադագասկարում: 2002 թվականին ազգային առաջնության «Ադեմա»-«Ստադ Օլիմպիկ Լ` էմիրն» հանդիպումն ավարտվել է 149-0 հաշվով:

 

«Ստադ Օլիմպիկ Լ`էմիրնի» խաղացողները հրահանգ էին ստացել մարզչից անընդհատ գրավել սեփական դարպասը` այսպիսով բողոք հայտնելով մրցավարների որոշման դեմ, իսկ «Ադեմա»-ի ֆուտբոլիստները պարզապես կանգնել և հետևել են մրցակիցների գործողություններին: Հետագայում ֆուտբոլային այս հաշիվը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, իսկ «Ստադ Օլիմպիկ Լ`էմիրն»-ի մարզիչը որակազրկվեց երեք տարով:

 

Իսկ իրական մրցակցության պայմաններում ռեկորդային հաշիվը գրանցվել է 1885 թվականին Շոտլանդիայում: Գավաթի խաղարկության մրցաշարում «Արբոատ» ակումբը 36-0 հաշվով հաղթել է «Բոն Ակկորդ» թիմին:

 

Ի դեպ, խաղը պայմանավորված չի եղել, և դիտավորյալ պարտություն նույնպես չի գրանցվել: Այդ իսկ պատճառով հենց այս հաշիվն է համարվում պաշտոնական խաղերին գրանցված համաշխարհային ռեկորդը:

 

Իսկ ահա աշխարհի առաջնություններում ամենամեծ հաշիվը գրանցվել է 1982 թվականին: Հունգարիայի հավաքականն այդ տարի 10-1 հաշվով հաղթեց Սալվադորի ընտրանուն:

 

Չեմպիոնների լիգայում ռեկորդային հաշիվը գրանցվել է 2016 թվականի նոյեմբերի 22-ին: Դորտմունդի «Բորուսիա»-ն այդ օրը Վարշավայի «Լեգիա» ակումբին հաղթեց 8-4 հաշվով:

Քաղաքականություն

Պատահարներ