Մեդվեդևն ու Մեհրիբան Ալիևան քննարկում կունենան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նոյեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը:

 

«Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան կքննարկեն ռուս-ադրբեջանական համագործակցությունն առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակված Մեհրիբան Ալիևան նաև Ադրբեջանի առաջին տիկինն է՝  նախագահ Իլհամ Ալիևի կինը:  

 

Քաղաքականություն

Պատահարներ