Վարչապետ Փաշինյանը ժամանել է Միլան

ՀՀ վարչապետի պատվիրակության ինքնաթիռը Վենետիկից հետո վայրէջք է կատարել Միլանում։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը և պատվիրակությունը եղել են Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում։

 

Միլանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանը հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում։ 

 

Ավելի ուշ ՀՀ վարչապետը կլինի Միջազգային քաղաքագիտության ինստիտուտում, որտեղ կհանդիպի Միլանի քաղաքապետ Զուզեպպե Սալայի հետ։ Ինստիտուտում կազմակերպվել է նաև «Ապագայի երկխոսություն» խորագրով քննարկում։ Նիկոլ Փաշինյանը նաև այդ քննարկմանն է մասնակցելու։

Քաղաքականություն

Պատահարներ