Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 25–ամյա վարորդի Nissan-ը և 35-ամյա վարորդի Volkswagen-ը. վիրավորները հիվանդանոցում են

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 35-ամյա Արմեն Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 NՍ 872 համարանիշի և 25-ամյա Ռուստամ Ե.-ի վարած Volkswagen մակնիշի 47 RՍ 007 համարանիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռուստամ Ե.-ն և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Դավիթ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է:

Քաղաքականություն

Պատահարներ