«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

 

Այս մասին Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան էջում: «մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին: Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ: Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,-գրել է նա:

 

Մինչ աս ՀՖՖ նախագահի պաշտոնին առաջադրվելու ցանկություն էր հայտնել Խորեն Հովհաննիսյանը:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:

Քաղաքականություն

Պատահարներ